top of page

Միջոցառումներ և նորություններ

 

 

Էջ 1          >> Էջ  2  

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդյունավետ (lean) կառավարման սեմինար
 
2014թ հուլիսի 1

Շվեդիայի միգրացիոն գործակալությունից lean խորհրդատու Քիրսի Լեպիստյոն շարունակեց աշխատանքները գործողություն 2.4-ի շրջանակներում:  Նա ամփոփեց նախորդ այցի արդյունքները, ինչպես նաև 2014թ. հուլիսի 1-ին lean կառավարման վերաբերյալ սեմինարի արդյունքները: Հուլիսի 9-ին կազմակերպվեց ամփոփիչ աշխատաժողով ՄՊԾ աշխատակազմի, մասնավորապես ՄՊԾ պետի տեղակալի, բաժինների պետերի և բաժինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Փորձագետը ներկայացրեց իր բացահայտումները և դիտարկումները համագործակցության վերաբերյալ և առաջադրեց շահագրգիռ կողմերի կառավարման մոդել:  

 

Քիրսի Լեպիստյոն ներկայացրեց ներկայիս իրավիճակը, համագործակցության և համակարգման գործիքները: Ներկայացվեցին և քննարկվեցին յուրաքանչյուր գործիքի նպատակը, առավելությունը և մարտահրավերները: Տկն Լեպիստյոն հատուկ ուշադրություն դարձրեց համագործակցության մարտահրավերներին՝ օրինակներ բերելով յուրաքանչյուրի համար և ինչպես դրանք կարող են հասցեագրվել lean տեսանկյունից, և ինչպիսի բարելավումներ կարող են առաջարկվել այդ մարտահրավերների համար:

 

Շահագրգիռ կողմերի կառավարումը աշխատաժողովի ամենակարևոր մասն էր: Որպես մոդել այն պետք է իրականացվի ըստ հետևյալ քայլերի. նույնականացնել, դասակարգել ըստ առաջնահերթության՝ ելնելով լիազորության և հետաքրքրության մակարդակից, ներգրավել, հետևել: Մոդելը ներկայացվեց գծապատկերի մեջ, որտեղ ՄՊԾ-ին հատկացված էր կենտրոնական դեր համակարգման ցիկլում: Ընդգծվեց, որ քարտեզագրումը և շահագրգիռ կողմերի դասակարգումն ըստ առաջնահերթությունների հիմք կծառայի յուրաքանչյուրի հետ անհատական համակարգման և համագործակցության ռազմավարության մշակման համար: Սա անելու համար ՄՊԾ-ն պետք է հասկանա յուրաքանչյուր շահագրգիռ կողմի կարիքները և սպասելիքները, ներգրավի նրանց և հետևի ընթացքին: Հետևողականությունը համեմատվեց շարունակական բարելավման հետ, կազմված այնպիսի բաղադրիչներից, ինչպիսիք են կարիքների ընկալումը, համագործակցության գործիքների շուրջ համաձայնությունը, այս գործիքների կատարումը և համագործակցության որակի մշտադիտարկումը:  

  

ՄՊԾ համակարգման դերի հզորացում
 
2014թ հուլիսի 9
Միգրացիոն քաղաքականության զեկույց

Շրջանառու միգրացիա 

Գործողություն 2.7
 
2014թ հուլիսի 17-18

 

Հուլիսի 14-18-ը Շվեդիայի Միգրացիոն գործակալությունից փորձագետ Բերնդ Պարուսելը այցելեց Հայաստան գործողություն 2.7-ի շրջանակներում: Գործողության նպատակն էր ուսումնասիրել  ԵՄ անդամ պետությունների տարբեր աշխատանքային ծրագրեր և աջակցել շրջանառու միգրացիայի վերաբերյալ միջգերատեսչական քննարկումներին:

 

Փորձագետն ամփոփեց տարբեր ԵՄ անդամ պետություններ ուղարկված հետազոտության պատասխանները: Այս գործողության շրջանակներում ենթադրվում է տրամադրել ինֆորմացիա  այն մասին, թե ԵՄ անդամ պետությունների հետ ինչպիսի համաձայնագրեր կան կնքված, ինչպիսի հմտությունների պահանջ կա ԵՄ-ում հատկապես ցածր որակավորումներ պահանջող աշխատանքների մասով, ինչպես նաև համապատասխան պատասխանատու մարմինների կոնտակտային տվյալները:  Գործողության իրականացումը կշարունակվի ամռանը:  

 

Ուսումնասիրության արդյունքնրեը կներկայացվեն շրջանառու միգրացիայի թեմայով սեմինարին ամառվանից հետո:  

  

  

«Lean-ը մտածելակերպ է, որի առանցքում են մարդիկ, գործընթացները և շարունակական բարելավումը: Lean-ն ապահովում է գործողությունների զարգացման մեթոդներ և ամենօրյա աշխատանքին նպաստող գործիքներ»:  Այս ներածական նկարագրությամբ Շվեդիայի Միգրացիոն Գործակալությունից Հայաստան ժամանած lean խորհրդատու Քիրսի Լեպիստյոն սկսեց իր պրեզենտացիան: Նպատակն էր ներկայացնել lean կառավարման գլխավոր գաղափարը և սկզբունքները ՄՊԾ-ի աշխատակիցներին: Նա կառուցել էր իր պրեզենտացիոն նյութը մասնավոր և պետական սեկտորներում իր աշխատանքային փորձի և նախորդ այցի ժամանակ Հայաստանում արված դիտարկումների հիման վրա:

 

Տկն Լեպիստյոն համեմատեց ավանդական մտածողությունը lean-ի հետ՝ առանձնացնելով դրանց միջև ամենաէական տարբերությունները: Lean մտածելակերպը ենթադրում է այնպիսի գործողությունների հոսք, որոնք միասին ստեղծում են արդյունավետ պրոցես և օպտիմալացնում այդ հոսքը՝ անկախ կազմակերպության կառուցվածքից:  Lean մտածողության կենտրոնում հաճախորդն է: «Ի՞նչ ծառայություններ եք մատուցում», «Ո՞վ է ձեր հաճախորդը», «Ի՞նչ կարիք ունի ձեր հաճախորդը» ամենակարևոր հարցերն են lean կառավարման մեջ: Մեկ այլ կարևոր ասպեկտ է հոլիստիկ մոտեցումը ծառայություն - հաճախորդի կարիք - ծառայություն մատուցելու կարողություն - գործընթացի արդյունավետություն - ազդող գործոններ - գործողություններն իրականացնելու աշխատաոճ շրջանակում:  

 

Տկն Լեպիստյոն մասնակիցներին առաջարկեց ինքնագնահատման վարժություն՝ հասկանալու արդյոք նրանց մտածելակերպն ավելի արդյունավետ էր, թե ավանդական:  Խումբը քննարկեց վարժությունը և հարցեր ուղղեց փորձագետին: Հարցերը վերաբերվում էին lean սկզբունքներին, մասնավորապես՝ շարունակական բարելավում, հարգանք մարդկանց նկատմամբ, պրոցես և հոսք, փիլիսոփայություն և երկարաժամկետ մտածողություն հասկացություններին: Փորձագետը միգրանտի օրինակով ցույց տվեց գործընթաց և, թե որն է միգրանտի համար այդ գործընթացի արդյունավետությունը: Նաև շեշտադրվեց, որ ամբողջական գործընթացում հաճախորդների հետ առնչվող աշխատակիցները ամենակարևոր օղակն են դեպի բարելավում: Ղեկավարի և աշխատակցի միջև պետք է լինի ուղիղ կապ՝ օպտիմալ աշխատանքային պայմաններ ապահովելու և խնդիրների լուծմանը նպաստելու համար:

 

Lean խորհրդատուն ամփոփեց պրեզենտացիոն նյութը՝ ներկայացնելով lean մեթոդները և գործիքները, ինչպես նաև ՄՊԾ-ում նախորդ այցի ժամանակ կատարած դիտարկումները:

         

Սեմինարն իրականացվեց Քիրսի Լեպիստյոյի Հայաստան կատարած 2-րդ առաքելության շրջանակներում 2.4 գործողության ներքո, որի նպատակն է համագործակցության և համակարգման գործիքի վերաբերյալ առաջարկի նախագծի պատրաստումը:  

 

 

 

 

 

 

 

 

Եվրոպայի օր
 
2014թ մայիսի 24

2014թ մայիսի 24-ին ծրագիրը ներկայացված էր Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական տոնավաճառին Երևանի Ազատության հրապարակում:

 

Ծրագրի թիմը տեղեկություններ էր տրամադրում տաղավարի այցելուներին ծրագրի նպատակի և գործողությունների վերաբերյալ:

 

Ծրագրի նկատմամբ հետաքրքությունը մեծ  էր նաև լրատվամիջոցների շրջանում:  Հետևաբար այն լուսաբանվեց տարբեր հեռուստաալիքների, ինտերնետային լրատվական կայքերի և թերթերի կողմից:   

  

Ուսուցողական այց Շվեդիա
 
2014թ օգոստոսի 20-22

Ծրագրի ղեկավար խորհրդի 8-րդ նիստը

 
2014թ օգոստոսի 27 

 

Օգոստոսի 20-22-ը ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում կազմակերպվեց ուսուցողական այց Շվեդիա: Նպատակն էր ծանոթանալ Շվեդիայում միգրացիայի կառավարման ոլորտում ներգրավված պետական գերատեսչությունների միջև համագործակցության մեխանիզմներին:  Այցին մասնակցում էին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը, և ՄՊԾ փախստականների բաժնի գլխավոր մասնագետ Կարմեն Մանուչարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության տրամադրման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Կարմիրշալյանը:

 

Համաձայն այցի ծրագրի՝ հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Շվեդիայի միգրացիոն գործակալությունում, Արդարադատության նախարարությունում և Շվեդիայի զբաղվածության հանրային ծառայությունում:

 

Առաջին օրը պատվիրակներին հյուրընկալեց Շվեդիայի միգրացիոն գործակալությունը: Միջազգային ռազմավարությունների բաժնի պետ Անդրե Նիլենը և ընդունման բաժնի պետ Քարոլին Հենյերեդը ողջունեցին պատվիրակությանը:  Ներածական ելույթներին հաջորդեց ընդունման բաժնի փորձագետ Էրիկ Ջոնսոնի ներկայացումը՝ Շվեդիայի միգրացիոն գործակալության առաքելության և շահագրգիռ մարմինների հետ համագործակցության վերաբերյալ:  Նա ընդգծեց համայնքապետարանների հետ աշխատանքը՝ հատկապես ապաստան հայցողների և նրանց կացարան տրամադրելու առնչությամբ:  Ավելի ուշ նույն օրը իրավական բաժնի փորձագետներ Լուիզ Ռեհնբերգը, Մալին Ստարքը և Սեսիլիա Ունգան ներկայացրին միգրացիոն գործակալության կողմից իրականացվող համակարգման աշխատանքները օրենսդրական գործընթացներում:    

 

Երկրորդ օրը պատվիրակությունն այցելեց Արդարադատության նախարություն: Այստեղ քննարկումները հիմնականում վերաբերվում էին միգրացիայի վերաբերյալ օրենսդրության շրջանակին:  Ալեքսանդրա Վիլտոն- Վահրենը, Սուսաննա Փոհլ Սյոդերմանը, և Ինգեր Հյոգբերգը ներկայացրեցին օրենքների մշակման գործընթացը Շվեդիայում:  Օրվա երկրորդ կեսին Միգրացիոն գործակալության Lean կենտրոնի ղեկավար Քիրսի Լեպիստոն և lean փորձագետ Մոնիկա Էրիկսոնը ներկայացրին lean ցանցը, որն ընդգրկում էր այն շահագրգիռ մարմիններին, որոնք կամ նախաձեռնել են կամ հետաքրքրված են սկսելու lean սկզբունքների կիրառումը:   Lean մոտեցումը ավելի վաղ ներկայացվել էր ՄՊԾ-ում ծրագրի գործողությունների շրջանակներում: Հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Եգանյանը նշեց այս ներդրումը և դրանից հետո ներկայացված համապատասխան առաջարկությունները՝ որպես շատ օգտակար աշխատանք, որի արդյունքները կարող են կիրառվել միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանում:   

 

Ուսուցողական այցի վերջին օրը հանդիպում իրականացվեց Շվեդիայի զբաղվածության հանրային ծառայությունում, որը հնարավորություն ընձեռեց լավ պատկերացում կազմել, թե ինչպես են աշխատում Շվեդիայի միգրացիոն գործակալությունը և զբաղվածության հանրային ծառայությունը, և ինչ է կատարվում  իմիգրանտի հետ կացության թույլտվություն ստանալուց հետո: Փորձագետները ներկայացրին Ինտեգրման մասին օրենքը, և դրա շրջանակներում իրականացվող գործողությունները, որոնք կոչված են հեշտացնելու իմիգրանտների ինտեգրումն ու մուտքն աշխատաշուկա:   

  

  

Սեմինար որակի հզորացման վերաբերյալ
 
2014թ օգոստոսի 28

 

2014թ. օգոստոսի 27-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 8-րդ նիստը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը: 

 

Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև ավարտական կոնֆերանսը, որը նախատեսվում է 2014թ հոկտեմբերին: Հաստատվեց և ստորագրվեց 8-րդ եռամսյակային հաշվետվությունը: 

 

  

  

 

Օգոստոսի 28-ին Շվեդիայի միգրացիոն գործակալությունից ժամանած փորձագետներ Ռուստեմ Յունուսովը և Քրիստիան Անդերսոնը վարեցին սեմինար ապաստանի ընթացակարգերում որակի հիմնահարցերի վերաբերյալ և ներկայացրեցին Շվեդիայում իրականացվող “Սովորող կազմակերպություն” ծրագիրը:    

 

Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ ՓԳՀ կողմից իրականացվող “Որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում” ծրագրի հետ  սերտ համագործակցությամբ: Սեմինարի մասնակիցներն էին Միգրացիոն պետական ծառայության, ՄԱԿ ՓԳՀ, Առաքելություն Հայաստան և “Կարմիր խաչ ընկերություն” ՀԿ-ների ներկայացուցիչները: Բացի Թվինինգ ծրագրի թիմից ներկա էր նաև ծրագրի ղեկավարը Շվեդիայի միգրացիոն գործակալությունից: 

 

Տեղական թվինինգ խորհրդատու Լարս-Էրիկ Ֆյելստրոմը ողջունեց ներկա գտնվողներին: Փորձագետները սկսեցին սեմինարը կարճ ներածությամբ և այնուհետև մասնակիցներին  խնդրեցին ներկայանալ և նկարագրել, թե առաջին հերթին ինչ են մտածում՝ “որակ” բառը լսելիս:  Արտահայտված գաղափարները խթանեցին ակտիվ քննարկում: Փորձագետները պատրաստել էին իրավիճակ, որի վերաբերյալ մասնակիցներին խնդրեցին արտահայտել իրենց կարծիքները և ինչպես իրենք կվարվեին նույն իրավիճակում:

 

Քննարկումներն իրականացվեցին Շվեդիայի “Սովորող կազմակերպություն” ծրագրի արդյունքների ներկայացմանը զուգընթաց: “Սովորող կազմակերպություն” ծրագրի նպատակն է որակի և միգրացիոն ծառայություններում ավելի լավ աշխատանքային միջավայրի ստեղծումը:  Խնդիրն է ապահովել պայմաններ ապաստանի քննման համանման գործընթացի համար, որն ունի բարձր իրավական որակ: Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են մշակված մեթոդները, մասնավորապես ստուգաթերթերը՝ որակի նկատմամբ հետևողականության, նույնանման չափանիշների կիրառման, տարեկան կտրվածքով հսկողության իրականացման վերաբերյալ: Մեթոդները կիրառվում են ապահովելու իրավական որակ ապաստանի ընթացակարգերում և հավաստիանալու, որ Միգրացիոն գործակալության կողմից կայացված որոշումները ձևակերպված են ապաստան հայցողին հասկանալի ձևով: Բարձր որակ ապահովելու համար Միգրացիոն գործակալությունը կիրառում է իրավիճակի ուսումնասիրման մեթոդ՝ հիմնված իրական ապաստանի գործերի կամ հորինված գործերի վրա: Այս նպատակով ստեղծվել է “իրավիճակների ուսումնասիրման բանկ”:  Մեկ այլ մեթոդ է ներածական  ծրագիրը նոր աշխատակիցների համար, ինչպես նաև համալսարանական դասընթացը՝ միգրացիոն օրենքի վերաբերյալ:

 

Պրեզենտացիան ամփոփվեց ապաստանի գործընթացում իրավական որակի մասին Միգրացիոն գործակալության սահմանումով. Այն է՝ «Արագ, ճիշտ և հասկանալի որոշում, որը ցույց է տալիս, որ մեր ուշադրության կենտրոնում է եղել դիմումատուն»: 

  

Շրջանառու միգրացիայի վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է. Գործողություն 2.7

Օգոստոսի 25-29-ը Աննա Թիլանդերը այցելեց Հայաստան գործողություն 2.7-ի շրջանակներում: Առաքելության նպատակն էր շարունակել հետազոտությունը, որն սկսել էր Բերնդ Պարուսելը: Գործողության արդյունքում ակնկալվում է դյուրացնել ՄՊԾ կապը հետաքրքրված ԵՄ անդամ պետությունների հետ՝ շրջանառու միգրացիայի ծրագրերի վերաբերյալ քննարկումների նպատակով: Այս գործողությունը կապահովի տարբեր ժամանակավոր աշխատանքային ծրագրերի ուսումնասիրություն և կբացահայտի այն ԵՄ անդամ պետությունները, որոնք կարող են հետաքրքրական լինել Հայաստանի համար:  Հատուկ հարցում է ուղարկվել ԵՄ անդամ պետություններին տեղեկություն ստանալու Եվրոպական Միգրացիոն Ցանցի շրջանակներում ԵՄ-ում շրջանառու միգրացիայի և ժամանակավոր միգրացիոն ծրագրերի վերաբերյալ ազգային քաղաքականությունների մասին:  

 

Փորձագետն ուսումնասիրեց առաջին առաքելության զեկույցը և 2011թ.-ին պատրաստված անդամ պետությունների ազգային զեկույցները շրջանառու և ժամանակավոր միգրացիայի վերաբերյալ:  Մշակվեցին տարբեր չափանիշներ՝ հետագա քննարկման համար երկրներ ընտրելու համար: Գործողությունը կշարունակվի սեպտեմբերի վերջին:

 

  

Գործողություն 2.8
 
2014թ սեպտեմբերի 8-12

Սեպտեմբերի 8-12-ը ծրագիրը հյուրընկալեց Շվեդիայի արդարադատության նախարարության միգրացիոն օրենքի բաժնի պետ Ալեքսանդրա Վիլթոն Վահրենին և Շվեդիայի միգրացիոն գործակալության իրավական գծով ավագ խորհրդական Սեսիլիա Ունգային:  Սա առաջին առաքելությունն էր Հայաստան գործողություն 2.8-ի շրջանակներում: Նպատակն էր ուսումնասիրել օրենսդրական գործընթացը և այն հզորացելու հնարավորությունները:

 

Փորձագետները հանդիպեցին ՄՊԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանի, ապաստանի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանի և նորաստեղծ իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Պետրոսյանի հետ՝ քննարկելու, թե ինչպես է ՄՊԾ-ն համակարգում միգրացիոն օրենքի հետ կապված օրենսդրական գործընթացները:  Գործընթացի մասին համընդհանուր պատկերացում կազմելու համար փորձագետները և տեղական թվինինգ խորհրդատուն հանդիպեցին ՄԱԿ ՓԳՀ և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:  

 

Առաքելության արդյունքում փորձագետները  կներկայացնեն հաշվետվություն առաջարկություններով, թե ինչպես հզորացնել համագործակցությունը պետական մարմինների միջև իրավաստեղծ գործընթացում:

 

Ծրագրի ղեկավար խորհրդի 7-րդ նիստը 
 
2014թ մայիսի 27

Ս/թ մայիսի 27-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 7-րդ նիստը:

 

Հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը,  և Շվեդիայի Միգրացիոն գործակալությունից Ք. Լարսոնը, տեղական թվինինգ խորհրդատու Լ.Է. Ֆյելսթրոմը, տեղական թվինինգ խորհրդատուի հայաստանյան գործընկեր Հ. Չոբանյանը, և Հայաստանում ԵՄ Պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: 

 

Հանդիպմանը քննարկվեց ծրագրի առաջընթացը, հասատվեց և ստորագրվեց 7-րդ եռամսյակային հաշվետվությունը: 

 

  

  

Ծրագրի 3.4 գործողությունը պլանավորված էր երկու առաքելությամբ:  Առաջին առաքելությունը Շել Էկֆելդթի և Բերնդ Պարուսելի կողմից իրականացվեց ս/թ մայիսի 19-23-ը, իսկ 2-րդը՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը:  Գործողության նպատակն էր ներկայացնել առաջարկություններ և տրամադրել մոդել՝ երկրի միգրացիոն իրավիճակն արտացոլող Միգրացիոն քաղաքականության զեկույցի վերաբերյալ:  Նախատեսվում է, որ ՄՊԾ-ն նման զեկույց կկազմի այն ամեն տարի և կտրամադրի այն ազգային և միջազգային գործընկերներին:   

    

Առաջին առաքելության շրջանակներում փորձագետներն ուսումնասիրեցին Հայաստանի ներկայիս իրավիճակը: Նրանք հանդիպեցին ՄՊԾ, ԱՎԾ համապատասխան մասնագետների և ՄՄԿ ներկայացուցիչների հետ:  Ակնկալվում էր, որ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտումների հիման փորձագետներն աջակցություն կտրամադրեն ՄՊԾ-ին Միգրացիոն քաղաքականության զեկույցի մոդելի վերաբերյալ, որը պետք է համեմատելի լինի ԵՄ անդամ պետությունների Միգրացիոն քաղաքականության զեկույցների հետ:

 

Այսպիով փորձագետները ներկայացրերցին երկու անդամ պետությունների՝ Շվեդիայի և համեմատաբար ավելի նոր անդամ երկրի՝ Լիտվայի զեկույցները: Միջոցառմանը ներկա էին ՄՊԾ պետը, պետի տեղակալը, բաժինների պետերը և ներկայացուցիչները:  Նյութի ներկայացումից հետո խումբը քննարկեց հաշվետվության կառուցվածքը, տեղեկությունների հնարավոր աղբյուրները և թիրախ լսարանը:

 

Որոշվեց, որ հաշվետվության գաղափարի քննարկումը պետք է շարունակվի ՄՊԾ և ծրագրի թիմի միջև:

 

Նույն գործողության շրջանակներում հունիսի 30-ից հուլիսի 4-ն իրականացված հաջորդ առաքելության ընթացքում փորձագետները հանդիպեցին ՄՊԾ համապատասխան մասնագտեների հետ և ներկայացրեցին առաջարկություններ Միգրացիոն քաղաքականության զեկույցի մոդելի վերաբերյալ: Նրանք պատրաստել էին Զեկույցի նախագիծ և ՄՊԾ ներկայացուցիչները մեկնաբանեցին դրա վերաբերյալ: ՄՊԾ կողմից հիմնական փոփախությունները կապված էին առաջարկվող մոդելի կառուցվածքի հետ:

 

Առաքելության վերջում փորձագետները տրամադրեցին առաջարկի լրամշակված տարբերակը:

 

  

  

Ժամանակավոր աշխատանքային ծրագրերը ԵՄ անդամ պետություններում

 

2.7 գործողության շրջանակներում երրորդ առաքելությունը կազմակերպվեց 2014թ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Շվեդիայի Միգրացիոն գործակալությունից փորձագետներ Աննա Թիլանդերը և Բերնդ Պարուսելն ավարտեցին իրենց հետազոտությունը՝ ԵՄ անդամ պետությունների աշխատանքային ներգաղթի քաղաքականությունների վերաբերյալ:

 

Ինչպես ակնկալվում էր ՄՊԾ կողմից նրանք պետք է բացահայտեին այն ԵՄ անդամ պետությունները, որոնք հետաքրքրված են համագործակցելու Հայաստանի հետ՝ ժամանակավոր աշխատանքային ծրագրերի իրականացման համատեքստում: Փորձագետներին խնդրվել էր նաև տրամադրել այդ անդամ պետությունների համապատասխան պետական մարմինների կոնտակտային տվյալները, որպեսզի ՄՊԾ-ն կարողանա կապ հաստատել նրանց հետ: 

 

Իրենց աշխատանքի ընթացքում փորձագետները հանդիպումներ ունեցան ՄՊԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանի, արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի և ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչներ Ֆրանկ Ռիթվելդի և Կարինե Սիմոնյանի հետ՝ քննարկելու իրենց բացահայտումները և ծրագրի շրջանակներում շրջանառու միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքը: 

Բացահայտումների արդյունքում առաջարկությունները կներկայացվեն շրջանառու միգրացիայի վերաբերյալ գործողություն 2.6-ի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարի ընթացքում:

Ստուգաթերթեր. Որակի ապահովում ապաստանի գործընթացում

Գործողություն 2.9-ի շրջանակներում 2-րդ առաքելությունը իրականացվեց սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

 

Շվեդիայի միգրացիոն գործակալությունից Ռուստեմ Յունուսովը և Քրիստիան Անդերսոնը Երևանում էին՝ շարունակելու աշխատանքը, որն սկսել էին առաջին առաքելության ընթացքում: Նրանք մի քանի հանդիպում ունեցան ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչների և ՄՊԾ ապաստանի բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպումների նպատակն էր քննարկել ստուգաթերթերը, որոնք պետք է օգտագործվեն ապաստանի գործընթացում: Ստուգաթերթերը մշակվել են Շվեդիայում և օգտագործվում են որպես մեթոդ՝ ապահովելու իրավական որակ ապաստանի ընթացակարգում: Ստուգաթերթերը կազմված են 3 բաժիններից՝ հարցազրույց, ընթացակարգ, և որոշման կայացում: Յուրաքանչյուր բաժինը պարունակում է 10-20 ձևակերպում, որոնք պետք է հաշվի առնել՝ դիմումատուի հետ հարցազրույցն իրականացնելիս: 

Սեմինար շրջանառու միգրացիայի և ժամանակավոր աշխատանքի վերաբերյալ 

 

2014թ հոկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում իրականացվեց սեմինար՝ շրջանառու միգրացիայի և ժամանակավոր աշխատանքային ծրագրերի վերաբերյալ: 

Շվեդիայի միգրացիոն գործակալությունից Աննա Թիլանդերը և Բերնդ Պարուսելը ներկայացրին ԵՄ անդամ պետություններում շրջանառու միգրացիայի և ժամանակավոր աշխատանքային ծրագրերի հետազոտության արդյունքները: Սեմինարին մասնակցում էին պետական մարմինների, ՀԿ-ների, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանության, Կրթության նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներ:  

 

Հետազոտության գլխավոր նպատակն էր բացահայտել այն ԵՄ անդամ պետությունները, որոնց համար կարող էր հետաքրքրական լինել Հայաստանի հետ ապագա համագործակցությունը ժամանակավոր աշխատանքային ծրագերի շրջանակներում, ինչպես նաև ստանալ այդ երկրներում համապատասաան պատկան մարմինների կոնտակտային տվյալները, որպեսզի ՄՊԾ-ն կարողանա կապ հաստատել նրանց հետ և համագործակցել:     

Փորձագետներից ակնկալվում էր ապահովել տեղեկություններ, թե ինչ համաձայնագրեր կան, ինչպիսի հմտություններ են պահանջվում ԵՄ-ում և կա՞ն արդյոք երկրներ, որոնք հետաքրքրված են համագործակցել Հայաստանի հետ ապագայում: 

 

Փորձագետներն սկսեցին իրենց պրեզենտացիան՝ ներկայացնելով ԵՄ-ում շրջանառու միգրացիան և ժամանակավոր միգրացիան կարգավորող իրավական համակարգը: Նրանք հատկապես շեշտադրեցին ԵՄ սեզոնային աշաատողների մասին Հրահանգը, քանի որ ՄՊԾ-ն հետաքրքրություն էր դրսևորել դրա նկատմամբ նախորդ հանդիպումների ժամանակ:  Նրանք ներկայացրեցին շրջանառու միգրացիայի և ժամանակավոր միգրացիայի սահմանումները և դրանց միջև տարբերությունները: 

Այնուհետև ներկայացվեցին հետազոտության արդյուքները.

  • Չորս երկրներ տրամադրել են համապատասխան նախարարություններում պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները:

  • Հունգարիան և Սլովակիայի Հանրապետությունն արտահայտել են հետաքրքրություն ապագա համագործակցության վերաբերյալ:

  • Լեհաստանը և Չեխիայի Հանրապետությունը հղում են կատարել ներկայիս օրենսդրությանը և դրա շրջանակներում աշխատանքային միգրացիայի համար հնարավորություններին:

 

Հունգարիան քաղաքականության և հատուկ միջոցառումների մշակման փուլում է՝ շրջանառու միգրացիայի և ժամանակավոր միգրացիայի վերաբերյալ: Այն նաև շարունակաբար բանակցում է երրորդ երկրների հետ՝ արձակուրդի ընթացքում աշխատանքային ծրագրերի համաձայնագրերի վերաբերյալ:  

 

Սլովակիայի Հանրապետությունը փորձում է ավելացնել համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի թիվը տնտեսական միգրացիայի ոլորտում, ինչպես նաև սոցիալական ապահովության մասին լրացուցիչ համաձայնագրեր ստորագրել:

 

Լեհաստանը ներկայացրել է աշաատանքային միգրանտենրի համար «պարզեցված ընթացակարգը», որը ներառում է նաև Հայաստանը:

 

Սեմինարը կազմակերպվել էր Բաղադրիչ 2-ի «Միջգերատեսչական վերապատրաստում միգրացիոն հիմնահարցերի վերաբերյալ» գործողություն 2.6-ի շրջանակներում: 

Սեմինար համագործակցության մասին
 
2014թ հոկտեմբերի 29

 

2014թ հոկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում անցկացվեց սեմինար՝ միգրացիոն ոլորտի մարմինների միջև համագործակցության վերաբերյալ: 

Շվեդիայի միգրացիոն գործակալությունից lean խորհրդատու Քիրսի Լեպիստոն և Շվեդիայի զվաղվածության հանրային ծառայությունից վերլուծաբան Քրիստին Յոհանսոնը Երևանում էին «Աջակցություն համակարգման կարողությունների հզորացման» վերաբերյալ գործողություն 2.8-ի շրջանակներում: Սեմինարն ընդգրկում էր պետական մարմինների, ՀԿ-ների, ոլորտին առնչվող ծրագրերի, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանության, Կրթության նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, ԵԱՀԿ, ՄԶՄԿ և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչների:  

 

Փորձագետները ներկայացրեցին շվեդական փորձը միգրացիայի ոլորտում գործող կառույցների միջև համագորակցության կոնտեքստում: Շվեդիայի ինտեգրման մասին օրենքը կարգավորում է համագորակցությունը՝ նոր ժամանած միգրանտներին ծառայությունների մատուցմանը վերաբերող ոլորտում և դյուրացնում է այդ անձանց ինտեգրումը շվեդական հասարակություն:  Այս գործընթացը ներառում է Շվեդիայի արդարադատության նախարարությունը, զբաղվածության նախարարությունը, և համապատասխան գորակալություններն, ինչպիսիք են Շվեդիայի միգրացիոն գործակալությունը, Զբաղվածության հանրային ծառայությունը, Շվեդիայի հարկային ծառայությունը, Շվեդիայի սոցիալական ապահովագրության գործակալությունը, համայնքապետարանները, մարզային խորհուրդները և ինտեգրման գործընթացն ապահովող կազմակերպությունները:  

 

2013թ սեպտեմբերից 2014-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի միգրացիոն գործակալությունը նախաձեռնեց «Միասին աշխատելով» ծրագիրը: Այն վերաբերում էր միգրացիայի ոլորտում աշխատող մարմինների միջև համագործակցությանը: Ծրագրի գործողությունները ներառում էին քարտեզագրում և այն գործընթացի վերլուծությունը, որի միջով միգրանտն անցնում է Շվեդիա ներգաղթելիս: Վերլուծության մեջ հատուկ ուշադրություն էր դարձվել տարբեր պետական մարմինների և այլ դերակատարների միջև փոխգործակցությանը, որպեսզի հնարավոր լիներ հասցեագրել շահառուի համար լարվածություն ստեղծող գործոնները: Նպատակն էր արդյունքում ավելի հեշտացնել այդ գործընթացը և ավելացնել արդյունավետությունը:

 

Քիրսի Լեպիստոն շարունակեց սեմինարը՝ ներկայացնելով համագործակցության հզորացման մոդել:   Նա ներկայացրեց Հայաստանում իր կողմից իրականացված համագործակցության և համակարգման ուսումնասիրության արդյունքները և ներկայացրեց շահագրգիռ կողմերի շահերից բխող զրագացման կոնցեպտը, որը պետք է իրականացվի այդ կողմերի միջև սերտ համագործակցությամբ:

 

Վերջում մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ քննարկելու, թե ինչն էր առավել օգտակար նրանց համար «շվեդական փորձի» ուսումնասիրությունից, և «հայկական փորձի» որ բացահայտումները պետք է գերակա համարվեն:  Մասնակիցները ներկայացրին իրենց տեսակետները և փորձագետներն ամփոփեցին սեմինարը: 

Ծրագրի ղեկավար խորհրդի 9-րդ և վերջին նիստը 

 

2014թ նոյեմբերի 4

2014թ նոյեմբերի 4-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 9-րդ և վերջին նիստը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից, Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, Լեհաստանի ներքին գործերի նախարարությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Շվեդիայի միգրացիոն գործակալության ներկայացուցիչները: 

 

Նրանք քննարկեցին 9-րդ եռամսյակի գործողությունները, ծրագրի արդյունքները և նույն օրը կայանալիք ավարտական կոնֆերանսը: Միգրացիոն պետական ծառայության պետ և ծրագրի ղեկավար Գագիկ Եգանյանը շնորհակալական խոսք ուղղեց գործընկերներին և հատկապես ՏԹԽ Լարս-Էրիկ Ֆյելսթրոմին իր նվիրումի և ծրագրի հաջողության մեջ մեծ ներդրում ունենալու համար: 

Փակման կոնֆերանս
 
2014թ նոյեմբերի 4

 

2014թ նոյեմբերի 4-ին կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի փակման պաշտոնական արարողությունը Էրեբունի պլազայի բիզնես կենտրոնում:  Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններ հանդիսացող Շվեդիայից և Լեհաստանից, ՀՀ կառավարությունից, ԵՄ Պատվիրակությոնից, դիվանագիտական ներկայացուցչություններից, այլ միջազգային և տեղական կազմակերպություններից:

 

Ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ի օգոստոսի 7-ին և ավարտվել 2014թ.-ի նոյեմբերի 6-ին: Այն ֆինանսավորվել է ԵՄ կողմից, բյուջեն կազմել է մեկ միլիոն եվրո: Հիմնական շահառու է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, այլ պետական մարմիններ: Ծրագրի գործունեությունը նպատակաուղղվել է ՀՀ մոտեցմանը ԵՄ միգրացիայի և ապաստանի հարցերի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին՝ Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ համակարգի հզորացման՝ օրենսդրական բարեփոխումների, համագործակցության խթանման, ինչպես նաև հաղորդակցության ուժեղացման միջոցով:

 

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Շվեդիայի արդարադատության նախարարության դեսպան Էվա Օկերման-Բորյեն, Հայաստանում Լեհաստանի դեսպանության առաջին խորհրդական պրն Ռոբերտ Ռոկիցկին ողջույնի խոսք ասացին: «Ծրագրի շրջանակներում իրականացված որոշ գործողություններ հիմք են հանդիսցել մեր կառավարության կողմից ընդունած որոշումների համար, որոնցից հատկապես կցանկանայի առանձնացնել այն մեծ դերակատարումը, որը ծրագիրն ունեցել է 2014թ հուլիսին ՀՀ կառավարության կողմից հաստատված Գործողությունների ծրագրի մշակման հարցում, աջակցելով միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության և բացերի վերհանման աշխատանքներին» ասաց պրն Արտաշես Բախշյանը: «Միգրացիան և շարժունակությունը այսօրվա ամենաորոշիչ հիմնահարցերն են: Դրանք պահանջում են նորարարություն, համագորակցություն և երկխոսություն՝ օգտվելու այն հնարավորություններից, որոնք միգրացիան ստեղծում է բոլորիս համար», նշեց տիկին Էվա Օկերմանը:  

Ծրագրի անդամ պետության ղեկավար Քոննի Լարսոնը ներկայացրեց ծրագրերի արդյունքները: Համապատասխանաբար ապահովվել են հետևյալ արդյուքները. 

Բաղադրիչ 1.      

  • Իրականացվել է ՀՀ միգրացիայի և ապաստանի ոլորտը կարգավորող ՀՀ իրավական համակարգի վերլուծություն

  • Բացահայտվել են ՀՀ օրենսդրության բացերը և ներկայացվել է վերլուծության հաշվետվություն՝ առաջարկություններով

  • Մշակվել են օրենսդրական փոփոխություններ՝ այդ առաջարկությունների հիման վրա          

Բաղադրիչ 2.  

  • Առաջարկվել են կառուցվածքային բարեփոխումներ և գործիքներ՝ ուղղված Միգրացիոն պետական ծառայության համակարգման դերի և միգրացիայի ոլորտում գործող պետական մարմինների միջև համագործակցության հզորացմանը

  • Իրականացվել և ներկայացվել է հետազոտություն՝ ժամանակավոր աշխատանքային ծրագրերի վերաբերյալ

  • Մշակվել են ստուգաթերթեր ապաստանի ընթացակարգում որակի մեխանիզմների ապահովման համար  

  • Կազմակերպվել է երեք ուսումնական այց Բելգիա, Նիդեռլանդեր և Շվեդիա  

Բաղադրիչ 3.  

  • Իրականացվել է Միգրացիոն պետական ծառայության տեղեկատվական կարիքների վերլուծություն

  • Իրականացվել է տվյալների մշակման և հաղորդակցության համակարգի ստեղծման իրագործելիության ուսումնասիրություն

  • Մշակվել և ներկայացվել է միգրացիոն քաղաքականության զեկույցի կազմման մոդել

  • Իրականացվել է ուսումնական այց Շվեդիա

Ծրագրի ղեկավար Գագիկ Եգանյանը եզրափակեց ծրագրի արդյունքները. «Ծրագիրը հաջող էր իր բոլոր երեք բաղադրիչներով և դրանց արդյունքներով, այն է՝ օրենսդրական փոփոխություններ, միգրացիոն ոլորտում գործունեություն իրականացնող պետական մարմինների միջև համագորակցության հզորացում և միգրացիոն վիճակագրական հաշվետվության մոդել»:

Ծրագրի արդյունքների ներկայացումներին հաջորդեցին պանելային քննարկումները` միգրացիոն հիմնահարցերի վերաբերյալ: 

Ամփոփիչ հանդիպում 

 

2014թ նոյեմբերի 5

Ծրագրի արդյունքները, քաղած դասերը և սպասելիքները քննարկվեցին 2014թ նոյեմբերի 5-ին Միգրացիոն պետական ծառայությունում կազմակերպված հանդիպմանը:  

 

Քննարկմանը մասնակցեցին պրն Գագիկ Եգանյանը և Հայկանուշ Չոբանյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից, տկն Մոնիկա Վենդլբին, Քոննի Լարսոնը, Լադա Բիսկապը և Լեյլա Նիլսոնը Շվեդիայի միգրացիոն գորակալությունից, պրն Պյոտր Սադովսկին Լեհաստանի ներքին գործերի նախարարությունից, պրն Բորիսլավ Դիմիտրովը Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Մարինա Մինասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՏԹԽ Լարս-Էրիկ Ֆյելսթրոմը:

Հրաժեշտի միջոցառում 
 
 
2014թ նոյեմբերի 6

2014թ նոյեմբերի 6-ին ծրագիրը կազմակերպեց հրաժեշտի միջոցառում Միգրացիոն պետական ծառայությունում:

 

Միջոցառմանը ներկա էին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը և բոլոր  աշխատակիցները: Ծրագրի և ՄՊԾ աշխատակիցները ուրախության և երախտիքի խոսքեր փոխանակեցին համատեղ աշխատանքի հնարավորության և արդունավետ համագործակցության համար: Ե՛վ պրն Եգանյանը և՛ պրն Ֆյելսթրոմն ընդգծեցին, որ ծրագիրը հաջողություն ունեցավ ոչ միայն լավ աշխատանք կատարելու, այլ նաև լավ հարաբերություններ հաստատելու և Միգրացիոն պետական ծառայության մեծ ընտանիքի մասնիկը դառնալու շնորհիվ: 

© EU Twinning Project

"Support the State Migration Service

for Strengthening of Migration Management

in Armenia" 

“The European Union is made up of 28 Member States who have decided to gradually link together their know-how, resources and destinies. Together, during a period of enlargement of 50 years, they have built a zone of stability, democracy and sustainable development whilst maintaining cultural diversity, tolerance and individual freedoms. The European Union is committed to sharing its achievements and its values with countries and peoples beyond its borders”.

This project is funded by the European Union


Delegation of the European Union in the Republic of Armenia 

Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

   «Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ»: 

© ԵՄ Թվինինգ ծրագիր

«Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը

հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը

Հայաստանում»

bottom of page