top of page
Թվինինգ ծրագիր
AM11/ENP-PCA/JH/12


<<ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ>>

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ



ԲԱՂԱԴՐԻՉ 1 

Ապաստանին և միգրացիային առնչվող օրենսդրության ադապտացումը ԵՄ օրենսդրությանը



​      Հայաստանում միգրացիայի և ապաստանի ոլորտը կառավարող օրենսդրության վերլուծությունը կսահմանի այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են փոփոխություններ՝ ապահովելու օրենսդրական համաձայնությունը ԵՄ-ին: Վերլուծությանը կհաջորդի առաջարկություններ պարունակող զեկույց, և այն կքննարկվի շահագրգիռ կողմերի համար կազմակերպված սեմինար-հանդիպման ժամանակ: Խորհրդատվական աջակցություն ևս կտրամադրվի նոր օրենքներ և փոփոխություններ մշակելու, ինչպես նաև դրանք ազգային օրենսդրության մեջ ադապտացնելու հարցում:  

ԲԱՂԱԴՐԻՉ 2

Միգրացիայի ոլորտում գործունեություն ծավալող պետական մարմինների միջև համագործակցության հզորացում և վերջիններիս արդյունավետության բարձրացում



    Այս բաղադրիչը նպատակ ունի համախմբել միգրացիայի և ապաստանի ոլորտում գործունեություն ծավալող հիմնարկություններին մեկ հարթակի վրաև համապատասխան գործիքների ներկայացման միջոցով բարելավել միգրացիայի ոլորտի կառավարման համակարգը՝ կենտրոնանալով ԵՄ հեռանկարային շրջանակներում միգրացիոն ոլորտի կառավարման համակարգման և համագործակցության մոդելների վրա: 





ԲԱՂԱԴՐԻՉ 3

Միգրացիայի ոլորտին առնչվող տվյալների մշակման և հաղորդակցման ամբողջական համակարգի ստեղծում



    Այս բաղադրիչը ներառում է առկա տեղեկատվական բոլոր աղբյուրների վերանայում և իդենտիֆիկացում, ինչը կարող է նպաստել Հայաստանում միգրացիոն ռազմավարության մշակմանը և տեղեկատվության հասանելիությանը: Ստացված արդյունքները թույլ կտան սահմանել տվյալների մշակման և հաղորդակցման համակարգի ստեղծման համար հստակ նախագիծ: 

Ծրագիրն իրականացվում է՝





Շվեդիայի Միգրացիոն գործակալության                     և

Հիմնական գործընկեր

Լեհաստանի Ներքին գործերի նախարարության  կողմից

Կրտսեր գործընկեր

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆՊԱՏԱԿԸ

       Ծրագրի հիմնական նպատակն է մոտեցնել Հայաստանը ԵՄ՝ միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարմանօրենսդրությանը և լավագույն փորձին: 

      Նպատակին հասնելու համար ծրագիրը կիրականացվի երեք հիմնական ուղղություններով՝ ուղղված Միգրացիոն պետական ծառայությաքն ինստիտուցիոնալ հզորացմանը: Դրանք են՝ օրենսդրություն, համագործակցություն և հաղորդակցություն շահագրգիռ կողմերի միջև;





ՇԱՀԱՌՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝

• ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, 






• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 
• ՀՀ ոստիկանությունը, 
• ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, 
• այլ պետական մարմիններ: 





ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

          Ծրագիրը, որի բյուջեն կազմում է 1 մլն եվրո, ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության և գործընկերության իրականացման գործիք ծրագրի շրջանակներում: 





ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

Սկիզբ՝                   07/08/2012
Տևողություն՝        27 ամիս

© EU Twinning Project

"Support the State Migration Service

for Strengthening of Migration Management

in Armenia" 

“The European Union is made up of 28 Member States who have decided to gradually link together their know-how, resources and destinies. Together, during a period of enlargement of 50 years, they have built a zone of stability, democracy and sustainable development whilst maintaining cultural diversity, tolerance and individual freedoms. The European Union is committed to sharing its achievements and its values with countries and peoples beyond its borders”.

This project is funded by the European Union


Delegation of the European Union in the Republic of Armenia 

Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

   «Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ»: 

© ԵՄ Թվինինգ ծրագիր

«Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը

հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը

Հայաստանում»

bottom of page