
Եվրոպայի օր
2013թ. մայիսի 25

Մայիսի 25-ին Ծրագիրը մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված տոնախմբությունների շրջանակներում կազմակերպված տեղեկատվական տոնավաճառին: Ներկայացվեցին ԵՄ-Հայաստան համագործակցության տարբեր ծրագրեր և մի շարք մշակութային միջոցառումներ:
Այցելուները տեղեկություններ էին ստանում և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանում տարբեր տաղավարների մոտ: Ծրագիրը գրավում էր շատ հետաքրքրված անձանց ուշադրությունը: «Սա ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է, քանի որ միգրացիան հանրությանը ամենաշատ հուզող հիմնահարցերից է այսօր», այս կարծիքն ուներ ծրագրի տաղավար այցելած քաղաքացիների մեծամասնությունը:

Իրավական հարցերով աշխատաժողով
2013թ. մայիսի 21-22

Սեմինար ԵՄ իրավաստեղծ մարմինների և օրենսդրական ընթացակարգերի վերաբերյալ
2013թ. հուլիսի 30
Երկրորդ ուսումնական այցը ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 2013թ. հուլիսի 1-ից 3-ը: Այս անգամ այցը կազմակերպված էր Նիդեռլանդներ: Նպատակն էր` հայ մասնակիցներին ներկայացնել նիդեռլանդական ապաստանի ընթացակարգի և միգրացիոն համակարգի նոր մոդելը:
Պատվիրակությանը հյուրընկալեց Իմիգրացիայի և Նատուրալիզացիայի Ծառայությունը (ԻՆԾ): Կազմակերպվեցին հանդիպումներ Նիդեռլանդների անվտանգության և արդարադատության նախարարության Իմիգրացիայի քաղաքականության բաժնի, Հայրենադարձության և վերադարձի և Իմիգրացիայի և նատուրալիզացիայի ծառայության հետ:
Պատվիրակությունը նաև այցելեց Զեյսթի պահման կենտրոն և Կատվիյքի ապաստան հայցողների կացարան:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացումը:
Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, կիրականացվի Շվեդիայի միգրացիոն գործակալության և Լեհաստանի Ներքին գործերի նախարարության կողմից 27 ամիսների ընթացքում: Այս Թվինինգ ծրագրի նպատակն է` մոտեցնել Հայաստանը ԵՄ` միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին: Այն կազմված է երեք բաղադրիչներից, որոնք են` ապաստանի և միգրացիայի հետ առնչվող օրենսդրության ադապտացումը ԵՄ օրենսդրությանը, միգրացիայի ոլորտում գործունեություն ծավալող պետական մարմինների միջև համագործակցության հզորացում և վերջիններիս արդյունավետության բարձրացում և միգրացիայի ոլորտին առնչվող տվյալների մշակման և հաղորդակցման ամբողջական համակարգի ստեղծում:
Թվինինգը շահառու երկրի պետական հաստատության և ԵՄ անդամ երկրի համապատասխան հաստատության միջև համագործակցության գործիք է: ԵՄ-ն այս գործիքն օգտագործում է թեկնածու, հավանական թեկնածու և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ընդգրկված երկրներում: Հայաստանը Եվրոպական հարևանության քաղաքականության /ԵՀՔ/ մասնակից է դարձել 2004 թ.-ին:
Ելույթ ունեցողներն էին` ՀՀ Փոխվարչապետ, ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը, Շվեդիայի Միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմը, Լեհաստանի Ներքին գործերի նախարարության Օտարերկրացիների բաժնի ղեկավար Րաֆալ Րոգալան և Շվեդիայի Միգրացիոն գործակալության Եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մոնիկա Ուենդելբին: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ինչպես նաև Ծրագրի ղեկավար Քոնի Լարսոնը Շվեդիայի միգրացիոն գործակալությունից և ծրագրի Կրտսեր ղեկավար Պիոտր Սադովսկին Լեհաստանի Ներքին գործերի նախարարությունից ևս մասնակցեցին Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը:
Իր ելույթում Արմեն Գևորգյանը նշեց Հայաստանի կողմից իրականացված մի քանի ձեռքբերումներ միգրացիայի կառավարման ոլորտում, որոնցից մեկը Միգրացիոն պետական ծառայության կազմավորումն էր 2009 թ.-ին, որին մեծապես նպաստեց Շվեդիայի միգրացիոն գործակալությունը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտի ուսումնասիրությունից հետո: Նա հավաստիացրեց, որ ծրագիրը գտնվելու Կառավարության ուշադրության կենտրոնում:
Մոնիկա Ուենդելբին նշեց, որ համոզված է, որ Եռյակը` Հայաստանը, Լեհաստանը և Շվեդիան, շատ լավ թիմ կկազմեն, և որ իր գործընկերները Շվեդիայի միգրացիոն գործակալությունում համոզված են, որ այս ծրագիրը կնպաստի այդ գործին գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով: Քոնի Լարսոնը ներկայացրեց Թվինինգ ծրագիրը, դրա բաղկացուցիչները և ակնկալվող արդյունքները:
Ծրագրի բացում
2012թ.սեպտեմբերի 6

Ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակներում կազմակերպվեց 2-րդ աշխատաժողովը՝ նվիրված միգրացիայի կառավարման ոլորտին առնչվող պետական մարմինների միջև համագործակցության հզորացմանը: Նախքան աշխատաժողովը փորձագետներ Քոննի Լարսոնը և Թերեզ Լինդստրոմը ուսումնասիրել էին զեկույցներ և նյութեր Հայաստանում միգրացիայի կառավարման վերաբերյալ, ինչպես նաև հանդիպել տեղական գործընկերների հետ: Սեմինարի ընթացքում նրանք ներկայացրցեին իրենց ուսումնասիրությունների արդյունքները և դիտարկումները:
Ընդմիջմանը մասնակիցներն հնարավորություն ունեցան ծանոթանալու 11 երկրների միգրացիայի կառավարման մոդելներին, որոնց վերաբերյալ սխեմատիկ պատկերներ էին փակցվել սրահի պատերին:
Հաջորդիվ կազմակերպվեց 'համաշխարհային սրճարան'- քննարկում: Մասնակիցները բաժանվեցին 4 խմբի, և յուրաքանչյուր խմբում որոշվեց մեկ զեկուցող: Յուրաքանչյուր խմբին ներկայացվեց քննարկման թեմա, որի ավարտից հետո խմբերը միմյանց ներկայացնում էին, թե որն է եղել իրենց խմբի քննարկման թեման և ինչ եզրահանգումներ են արվել: Խմբերի փոխադարձ քննարկումներից հետո էլ յուրաքանչյուր զեկուցող ներկայացրեց իր խմբի քննարկման արդյունքները:
Քննարկված թեմաներն էին.
1. Որո՞նք են ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի առավելությունները և թերությունները:
2. Որ՞ն է Հայաստան եկած միգրանտի տիպիկ բնութագիրը 5 տարի անց:
Աշխատաժողովին մասնակցում էին շուրջ 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագործակցության հզորացում, աշխատաժողով
2012թ. դեկտեմբերի 20
2012թ. նոյեմբերին 2.1 գործողության շրջանակներում Երևանում էին Շվեդիայի Միգրացիոն գործակալությունից փորձագետներ պրն Քոնի Լարսոնը և տկն Թերեզ Լինդսրոմը: Նրանք հանդիպումներ ունեցան մի շարք մարմինների հետ՝ քննարկելու միգրացիոն ոլորտի կառույցների միջև համագործակցությունը և յուրաքանչյուրի դերը միգրացիոն հոսքերի կառավարման հարցում: Հանդիպումներից հետո նոյեմբերի 21-ին կազմակերպվեց աշխատաժողով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Միգրացիոն պետական ծառայությունից, Ոստիկանությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից:
Ֆիկտիվ միգրանիտի քայլերի հաջորդականությանը հետևելով՝ ուսումնասիրվեցին միգրացիայի գործընթացի բոլոր քայլերը: Մասնավորապես դիտարկվեց հետևյալ շղթան. վիզա - թույլտվություն՝ տրված աշխատանքի հիմքով, ամուսնության հիմքով, կամ ընտանիքի վերամիավորման հիմքով - հարկադիր վերադարձ: Մասնակիցները մատնանշեցին որոշ մարտահրավերներ և բարելավման կարիք ունեցող հարցեր: Միջոցառման ավարտին նրանք առանձնացրերցին ամենակարևոր խնդիրները որոնք պահանջում են հրատապ ուշադրություն:
Համաձայն նրանց կարծիքների, հետևյալ խնդիրներն ունեն հրատապ ուշադրության կարիք.
-
Ստուգել աշխատաշուկան թույլտվության տրամադրումից առաջ
-
Գտնել աշխատանքի թույլտվության տրամադրման համակարգի ստեղծման մեխանիզմ
-
Թույլտվության պատճառները և տևողությունը պետք է համընկնեն (աշխատանք, ընտանիք, ուսանող)
-
Ստեղծել հնարավորություն ՄՊԾ համար գրանցելու ապաստանի դիմումը ՍԷԿՏ համակարգում
-
Ստեղծել իրավական հնարավորություն ապաստան հայցողի համար՝ վերցնելու անձնագիրը/փաստաթղթերը ապաստանի ընթացակարգի տևողության ընթացքում
-
Ադապտացնել ապաստանի սահմանումը միջազգային ստանդարտներին
Մասնակիցները նշեցին հետևյալ մարտահրավերները.
-
Աշխատանքի թույլտվության ստացման համար պետք է ունենալ աշխատանք, աշխատանք ունենալու համար պետք է ունենալ թույլտվություն,
-
Զբոսաշրջիկներին թույլատրվում է աշխատել, չնայած սա օրենքով սահմանված չէ:
Այլ կարևոր խնդիրներ.
-
Դիմումատուի անձի հաստատման հնարավորություն առանց փաստաթղթերի
-
Կացարանների հնարավորությունների ընդլայնում
-
Արտասահմանյան դիպլոմի ճանաչում
-
Ապաստանի ընթացակարգի տևողության ընթացքում աշխատանքի թույլտվություն
-
Որակավորման վերապատրաստում փախստականի կարգավիճակի ընթացքում

Աշխատաժողով
Միգրացիոն հոսքերի
քարտեզագրում
2012 թ.նոյեմբերի 21

Ծրագրի ղեկավար խորհրդի 1-ին նիստը
2012թ. նոյեմբերի 29
2012թ. նոյեմբերի 29-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 1-ին նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև 1-ին եռամսյակային հաշվետվությունը:
2012թ. դեկտեմբերի 9-12-ը կազմակերպվեց ուսուցողական այց Բելգիա: Այցի նպատակն էր ուսումնասիրել Բելգիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականությունը, միգրացիայի կառավարման և համագործակցության համակարգերը:
Մասնակցում էին ՀՀ Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Այցի ընթացքում քննարկվեցին Բելգիայի միգրացիայի և ապաստանի քաղաքանության ոչ միայն ուժեղ այլ նաև թույլ կողմերը քանի որ, «թույլ կողմերի իմացությունը օգնում է գիտելիքներ փոխանակել և ավելի լավ համագործակցել» ինչպես նշեց Բելգիայի իմիգրացիոն գրասենյակի փոխնախագահ և գլխավոր խորհրդական տիկին Կատելին Բերգանսը:
Ներկայացվեցին Բելգիայում ապաստանի գործընթացին մասնակից գերատեսչությունները` Իմիգրացիոն գրասենյակը, Ապաստան հայցողների ընդունման դաշնային գործակալությունը (Ֆեդասիլը), Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց գլխավոր հանձնակատարի գրասենյակը (ՓԱՔԳՀ), Օտարերկրացիների օրենքի դատավարման խորհուրդը (ՕՕԴԽ), Պետական Խորհուրդը, ինչպես նաև նրանց իրավասությունները և համագործակցությունը: Այցեր կազմակերպվեցին նաև Բրյուսելից դուրս գտնվող Արենդոնկի և Կարեքոլի հատուկ կացարաններ: Կացարաններում պահվում են այն անձինք, ովքեր Բելգիա են ժամանել անկանոն հիմքերով, և կացարանում գտնվելու ընթացքում կառավարությունը որոշում է կայացնում նրանց մնալու կամ վերադարձի վերաբերյալ:
Այցի շրջանակներում պրն. Եգանյանը` ՄՊԾ պետը, հանդիպեց ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար տկն. Մեգի Դը Բլոկի հետ: Քննարկվեցին հարցեր ապաստանի և միգրացիայի, ՀՀ քաղաքացիների` Բելգիա անկանոն միգրացիայի ռիսկերի և վերադարձողների վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ուսուցողական այց Բրյուսել
2012թ. դեկտեմբերի 9-12

1 Միգրացիոն պետական ծառայություն Գագիկ Եգանյան Պետ
2 Միգրացիոն պետական ծառայություն Մարիա Ալլահվերդյան Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ
3 Ազգային անվտանգության ծառայություն Եսաի Մկրտչյան Ազգային անվտանգության ծառայություն
4. ՀՀ ոստիկանություն Հրաչյա Եգանյան Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ
5 Արտաքին գործերի նախարարություն Դավիթ Մանուկյան Հյուպատոսական բաժնի կցորդ
6 Թվինինգ ծրագիր Անուշ Պողոսյան Ծրագրի թարգմանիչ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆ

Ծրագրի ղեկավար խորհրդի 2-րդ նիստը
2013թ. փետրվարի 13
2013թ. փետրվարի 13-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 2-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև 2-րդ եռամսյակային հաշվետվությունը:
Նորություններ

Սեմինար ԵՄ-ում ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ
2013թ. մայիսի 2-3
Մայիսի 2-3-ը Երևանում կազմակերպվեց միջգերատեսչական վերապատրաստում դասընթաց: Շվեդիայի Միգրացիոն գործակալության փորձագետներ տկն Իվոնն Բենգթսսոնը և պրն Ուլֆ Բոհմանը ներկայացրեցին ընդհանուր տեղեկություններ ԵՄ ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Հայաստանի ապաստանի հիմնահարցերին:
Վերապատրաստումը քննարկման լավ հնարավորություն էր ինչպե'ս ոլորտի փորձառու մասնագետների, այնպե'ս էլ այն մասնագետների համար, ովքեր առնչվում են ապաստանի հարցերին և գիտելիքների խորացման կարիք ունեին: Սեմինարին նախորդել էին հանդիպումներ Հայաստանի մի շարք հաստատություններում, որոնք առնչվում են ապաստանի ընթացակարգերի հետ: Հանդիպումները թույլ տվեցին փորձագետներին պատկերացում կազմել Հայաստանի ապաստանի համակարգի վերաբերյալ: Այցի առաջին օրը կայացավ հանդիպում Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ, ով ներկայացրեց ապաստանի իրավիճակը Հայաստանում:
Այնուհետև կազմակերպվեց շրջայց ապաստանի բաժնում, որտեղ փորձագետները հանդիպեցին բաժնի աշխատակիցների հետ: Հայ գործընկերները հակիրճ ներկայացրին ապաստանի ընթացակարգերը: Օրվա ավարտին կողմերը եզրահանգեցին, որ թեև Հայաստանում և Շվեդիայում իրավիճակները կարող են տարբերվել, սակայն այս ոլորտում խնդիրները նույնն են: Փորձագետները նաև հանդիպեցին Սահմանապահ զորքի (ԱԱԾ), Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Վարչական դատարանների ներկայացուցիչների հետ:
Բաղադրիչ 2-ի նպատակն է հզորացնել Հայաստանում ապաստանի հետ առնչվող մարմինների միջև համագործակցությունը:

Ծրագրի ղեկավար խորհրդի 3-րդ նիստը
2013թ. մայիսի 14
2013թ. մայիսի 14-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 3-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև հաստատվեց և ստորագրվեց 3-րդ եռամսյակային հաշվետվությունը:
Մայիսի 21-22-ը Աղվերանում կազմակերպվեց իրավական հարցերով աշխատաժողով` ներկայացնելու ապաստանի և միգրացիայի ոլորտում Հայաստանի և ԵՄ օրենսդրությունների միջև առկա տարբերությունները:
Լեհ փորձագետները պատրաստել էին զեկույց արդյունքների մասին, որը ներկայացվեց աշխատաժողովի ընթացքում: Օրենսդրական տարբերությունների ուսումնասիրությունն իրականացվել էր ծրագրի 7 ամիսների ընթացքում: Փորձագետներն առանձնացրեցին Հայաստանի օրենսդրությունում առկա բացերը, ինչպես նաև խոսեցին Լեհաստանի փորձի մասին: Նրանք ներկայացրեցին առաջարկություններ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Շահառու կազմակերպությունները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին բացահայտումների և ներկայացված առաջարկությունների քննարկմանը և իրենց հերթին առաջարկություններ ներկայացրեցին:
Աշխատաժողովն ամփոփեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի տնօրեն Դավիթ Ավագյանը, ՄՊԾ միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը և Լեհաստանի ներքին գործերի նախարարությունից ծրագրի կրտսեր ղեկավար Պյոտր Սադովսկին:
1 Միգրացիոն պետական ծառայություն Համբարձում Աբրահամյան Միգրացիոն քաղաքականության բաժնի պետ
2 Միգրացիոն պետական ծառայություն Հայկանուշ Չոբանյան Արտաքին կապերի բաժնի պետ
3 Միգրացիոն պետական ծառայություն Մարիա Ալլահվերդյան Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ
4 Ազգային անվտանգության ծառայություն Եսաի Մկրտչյան Ազգային անվտանգության ծառայություն
4. ՀՀ ոստիկանություն Հրաչյա Եգանյան Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ
6 Թվինինգ ծրագիր Լարս-Էրիկ Ֆյելսթրոմ Տեղական թվինինգ խորհրդատու
7 Թվինինգ ծրագիր Անուշ Պողոսյան Ծրագրի թարգմանիչ

Ուսումնական այց Նիդեռլանդներ
2013թ. հուլիսի 1-3-ը
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
2013թ. հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ծրագիրը հյուրընկալեց տկն Աննա Շոբերին Շվեդիայի միգրացիոն ծառայությունից՝ «Ներկայացնել միգրացիայի և ապաստանի ոլորտում ԵՄ օրենսդրության մշակման մշտադիտարկման մեխանիզմ» (1.3) գործողության շրջանակներում: Այս այցի նպատակն էր ներկայացնել մի մեխանիզմ, որի օգնությամբ ՄՊԾ-ն կհետևի ԵՄ իրավական համակարգի փոփոխություններին և, համապատասխանաբար, կադապտացնի ՀՀ օրենսդրությունը: Փորձագետը մի շարք հանդիպումներ ունեցավ ՄՊԾ-ում, ԵՄ-Պատվիրակությունում, Արտաքին գործերի նախարարությունում, Ոստիկանությունում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և Արդարադատության նախարարությունում՝ ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենդսրությանը մոտարկելու փորձին և կիրառվող գոծիքներին ծանոթանալու նպատակով:
ԵՄ իրավական համակարգի մասին գիտելիքներ ապահովելու նպատակով՝ 2013թ. հուլիսի 30-ին իրականացվեց մեկօրյա սեմինար ԵՄ իրավական կայույցների և օրենսրդական ընթացակարգերի վերաբերյալ:
Սեմինարի ընթացքում քննարկված թեմաներն էին.
-
ԵՄ իրավաստեղծ մարմինները, այդ թվում Հանձնաժողովը, Խորհրդի Խորհրդարանը, և Արդարադատության Եվրոպական Դատարանը, կանոնադրությունները և խնդիրները
-
Օրենսդրական ընթացակարգերը, այդ թվում ընդհանուր օրենսդրական ընթացակարգը, և որոշ օրինակներ Շվեդական փորձից՝ Ապաստանի Աջակցության Եվրոպական Գրասենյակի (EASO) կանոնակարգի և ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ հրահանգի քննարկումների շրջանակում:

Ծրագրի ղեկավար խորհրդի 4-րդ նիստը
2013թ. օգոստոսի 13
2013թ. օգոստոսի 13-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 4-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև հաստատեցին և ստորագրեցին 4-րդ եռամսյակային հաշվետվությունը:

Միգրացիոն վիճակագրություն և տվյալների վերլուծություն
2013թ. սեպտեմբերի 16-27
Գործողությունները շարունակվում են Բաղադրիչ 3-ի՝ «Ապաստանի և միգրացիայի տվյալների մշակման տեղեկատվական համընդհանուր համակարգի ստեղծում» շրջանակներում, և ծրագիրը 2013թ. սեպտեմբերի 16-ից 27-ը հյուրընկալեց երկու ՏՏ փորձագետների Շվեդիայի միգրացիոն գործակալությունից: Այցը առաջինն էր «Տվյալների մշակման և հաղորդակցական համակարգի ստեղծման իրագործելիության ուսումնասիրություն» (3.2) գործողության շրջանակներում: Այցի նպատակն էր իրականացնել սույն ուսումնասիրությունը:
Փորձագետները՝ պրն Ուլֆ Օկերբերգը և պրն Շել Էկֆելդթը, ՏԹԽ և ՄՊԾ ներկայացուցչի հետ այցելեցին միգրացիոն հիմնախնդիրների հետ առնչվող պետական կառույցներ՝ ուսումնասիրելու նրանց տեղեկատվության աղբյուրները: Հանդիպումներ կայացան նաև ՄՊԾ- ում՝ քննարկելու ուսումնասիրության ընթացքում ծագած հարցերը:
Հաջորդ այցը Հայաստան տեղի կունենա 2013թ.-ի վերջին կամ 2014թ.-ի սկզբին: Գործողության շրջանակներում նաև կկազմակերպվի ուսումնական այց Շվեդիա՝ ներկայացնելու շվեդական միգրացիոն տվյալների մշակումը, վերլուծությունը և վիճակագրությունը հայ գործընկերներին:

Ծրագրի ղեկավար խորհրդի 5-րդ նիստը
2013թ. նոյեմբերի 28
2013թ. նոյեմբերի 28-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 5-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև հաստատեցին և ստորագրեցին 5-րդ եռամսյակային հաշվետվությունը:

Վիճակագրությունը` ավելի լավ կառավարման հիմք. Շվեդիայի փորձը
2013թ. սեպտեմբերի 16-27
2013թ. դեկտեմբերի 11-13-ը Շվեդիայի Միգրացիոն գործակալությունը (ՇՄԳ) հայկական պատվիրակության համար կազմակերպեց ուսումնական այց Շվեդիա: Նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են միգրացիոն տվյալները հավաքագրվում, գրանցվում և ինչպես է վիճակագրությունը օգտագործվում երկրում միգրացիոն հոսքերը վերլուծելու համար: ՇՄԳ-ն հյուրընկալեց պատվիրակությանը Նորշյոպինգում: Այստեղ պատվիրակությունը հանդիպեց ոչ միայն ՇՄԳ համապատասխան փորձագետների, այլ նաև այն մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք առնչվում են երկրում միգրացիոն վիճակագրության ստացման հետ: Դրանք են մասնավորապես՝ Վիճակագրություն Շվեդիան և Շվեդիայի հարկային մարմինը: Առաջին օրը շվեդ գործընկերները հակիրճ ներկայացրին ՇՄԳ-ն և համագործակցությունը ինչպես պետական, այնպես էլ այլ կազմակերպությունների հետ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնից փորձագետներ Ուլֆ Օկերբերգը և Շել Էկֆելդթը ներկայացրեցին ՏՏ օպերացիոն և վերլուծական համակարգերը և դրանց շահագործումը: Նրանք ցուցադրեցին, թե ՇՄԳ-ն ինչպիսի տվյալներ է հավաքագրում, և արդյունքում ինչպես են դրանք մշակվում և օգտագործվում վիճակագրության մեջ: «Ճիշտ որոշում կայացնելու համար մեզ անհրաժեշտ է ինֆորմացիա, իսկ ինֆորմացիան դա տվյալներ են, որոնք պետք է համակարգել և դասավորել» նշեց պրն Օկերբերգը:
Վերջին տարիներին շվեդական օրենսդրությունը մեծապես փոփոխվել է: ԵՄ իրավական չափորոշիչների հետ համապատասխանության անհրաժեշտությունն աստիճանաբար ՇՄԳ-ն դարձրեց նոր և կարևոր դերակատար վիճակագրություն տրամադրելու հարցում: Այսօր այն թողարկում է միգրացիոն վիճակագրություն և իրականացնում է տարբեր կանոնավոր և «ըստ անհրաժեշտության» վերլուծություններ: ՇՄԳ վիճակագրությունն արտացոլում է երրորդ երկրների քաղաքացիների հայցադիմումները և դրանց վերաբերյալ որոշումները, ներգաղթը, վիզաները, քաղաքացիությունը և կամավոր վերադարձը: ՇՄԳ-ում վերջերս հիմնված հետախուզական բաժինը կարևոր դեր ունի ներգաղթի վերաբերյալ կանխատեսումներ կատարելու և ներհոսքի վերաբերյալ տարբեր տեսակի տեղեկություններ տրամադրելու հարցում: Նրանց հիմնական խնդիրներն են «վաղ զգուշացման համակարգ»-ը, համագործակցությունը Եվրոպական Միգրացիոն Ցանցի հետ, հետազոտությունները և զարգացումը:
ՇՄԳ դերը վիճակագրության մեջ որոշիչ է քաղաքականության մշակման հարցում: Ստոկհոլմում արդարադատության նախարարությունում հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները ցուցադրեցին, թե ինչպես են ՇՄԳ-ից ստացված տվյալները և վերլուծությունը օգտագործվում միգրացիոն քաղաքականության մշակման կամ փոփոխման մեջ: Նախարարությունը որոշում է միգրացիոն քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ բյուջեն: Հատկացումները հիմնված են այն վիճակագրության վրա, որը տրամադրում է ՇՄԳ-ն:

Ծրագրի ղեկավար խորհրդի 6-րդ նիստը
2014թ. փետրվարի 25
2014թ. փետրվարի 25-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 6-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն, ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև հաստատեցին և ստորագրեցին 6-րդ եռամսյակային հաշվետվությունը:

Վիճակագրության հզորացում
2014թ. մարտի 3-14
Համագործակցության նոր գործիքներ
2014թ. մարտի 17-28

2014թ. մարտի 17-28-ը Հայաստանում էր ՇՄԳ-ից lean (խելացի) կառավարման փորձագետ տկն Քիրսի Լեպիստյոն: Առաքելությունն իրականացվեց ծրագրի՝ միգրացիայի հետ առնչվող հայկական գերատեսչությունների միջև համագործակցության հզորացմանն ուղղված գործողության շրջանակներում:
Համակարգի առավել լավ և ամբողջական պատկերացում ապահովելու նպատակով ծրագրի գրասենյակը առաքելությունից առաջ հարցաթերթիկներ ուղարկեց համապատասխան մարմիններին: Առաքելության ընթացքում փորձագետը հանդիպեց հարցաթերթիկը լրացրած մի շարք մասնագետների հետ: Այս հանդիպումներն օգնեցին գնահատել համագործակցության և համակարգման ներկայիս ձևերը:
Փորձագետը և ՏԹԽ-ն Միգրացիոն պետական ծառայության պետի հետ քննարկեցին մարտահրավերներն այս առնչությամբ և շահառուի սպասելիքները սույն գործողությունից: Հաջորդ քայլն է գնահատել ստացված ինֆորմացիան: Սրա հիման վրա հաջորդ այցի ընթացքում կկազմակերպվի սեմինար, որտեղ փորձագետը կառաջարկի համագործակցության և համակարգման գործիք միգրացիայի կառավարման համատեքստում Հայաստանի Հանրապետությունում:
2014թ. մարտի 3-14-ը շվեդ փորձագետներ Ուլֆ Օկերբերգը և Շել Էկֆելդթը այցելեցին Հայաստան: Նրանք շարունակեցին ուսումնասիրել միգրացիոն ոլորտում տվյալների և հաղորդակցության համակարգի հաստատման տեխնիկական հնարավորությունները: Փորձագտները հանդիպեցին բոլոր համապատասխան դերակատարների՝ ՄՊԾ, ԱՎԾ, ԱԱԾ և ոստիկանության հետ՝ լիարժեք պատկերացում կազմելու գոյություն ունեցող և նշյալ մարմինների կողմից շահագործվող տեղեկատվական աղբյուրների մասին: Նրանք նաև ուսումնասիրեցին տեխնիկական և իրավական հարցեր՝ կապված ՄՊԾ և այլ համակարգերի միջև կապի ստեղծման հնարավորությունների հետ:
Առաքելության ընթացքում շվեդ և հայ գործընկերները շարունակեցին Շվեդիա կայացած ուսումնական այցի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ քննարկումները:
Վիճակագրությունը պատկերավոր դարձնելը քննարկման ևս մեկ թեմա էր: ՄՊԾ համապատասխան մասնագետների հետ հանդիպմանը փորձագետները ներկայկացրեցին, թե ինչպես կարելի է տվյալները պատկերավոր դարձնել՝ օգտագործելով որոշ վերլուծական գործիքներ: