top of page

       Թվինինգը Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնություն է, որն ի սկզբանե նպատակաուղղված է եղել օգնել թեկնածու երկրներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և փորձ ընդունելու, իրականացնել և ապահովելու ԵՄ օրենսդրության կատարումը: Սկսած 2003թ.-ից՝ թվինինգը հասանելի դարձավ Արևելյան Եվրոպայի որոշ նորանկախ  պետությունների և Միջերկրական տարածաշրջանի պետությունների համար:         

         Թվինինգ ծրագրերը մեկ հարթակ են բերում ԵՄ անդամ երկրների  և շահառու երկրների հանրային սեկտորի գիտելիքները և փորձը համագործակցությունը հզորացնելու նպատակով: Նրանք շահառու երկրի համար պետք է ապահովեն կոնկրետ գործառնական, տվյալ երկրի և ԵՄ միջև կնքված Ասոցացման Համաձայնագրից բխող արդյունքներ: 






Թվինինգի սկզբունքները



         Ի լրումն ԵՄ և երրորդ երկրների հետ կնքված համաձայնագրերի պայմանների բավարարման` թվինինգի նպատակներից մեկը նաև կառուցվածքային բարեփոխումների զարգացումն է:  Ծրագրի ավարտին արդյունքում ստեղծված նոր կամ ադապտացված համակարգ պետք է գործի շահառու երկրի իրավասության ներքո:  

         Ծրագրերը ներառում են նաև ԵՄ օրենսդրության ընդունման տարրեր, ինչը ենթադրում է թեկնածու երկրների իրավական համակարգի մոտարկում, այլ ոչ ամբողջական ինտեգրում ԵՄ օրենսդրությանը:    

         Թվինինգի տեղական գործընկերը ներկայացվում է հանրային մարմնի կողմից,  որն ունի կարողություն աշխատելու ԵՄ անդամ երկրի միևնույն կառուցվածքն ու գործառույթն ունեցող մարմնի հետ: Շահառու երկրի գործընկերը պետք է ունենա օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համապատասխան կարողություններ:  Թվինինգ ծրագիրն իրենից չի ներկայացնում ԵՄ կողմից տրամադրվող միակողմանի տեխնիկական աջակցություն: 

 

        Լրացուցիչ տեղեկատվություն Թվինինգի վերաբերյալ կարող եք գտնել այստեղ՝

Ի՞նչ է Թվինինգը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

© EU Twinning Project

"Support the State Migration Service

for Strengthening of Migration Management

in Armenia" 

“The European Union is made up of 28 Member States who have decided to gradually link together their know-how, resources and destinies. Together, during a period of enlargement of 50 years, they have built a zone of stability, democracy and sustainable development whilst maintaining cultural diversity, tolerance and individual freedoms. The European Union is committed to sharing its achievements and its values with countries and peoples beyond its borders”.

This project is funded by the European Union


Delegation of the European Union in the Republic of Armenia 

Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

   «Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ»: 

© ԵՄ Թվինինգ ծրագիր

«Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը

հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը

Հայաստանում»

bottom of page